Տղերք, սա ձեզ պատիվ չի բերում. սթափվեք, կանգնեք ժողովրդի կողքին. ՃՈ նախկին պետի կոչը՝ ոստիկաններին


10:23 , 1 դեկտեմբեր, 2020

Նեղված, բայց և «հաճույքով» եմ նայում այն ոստիկանների աչքերին, ովքեր քարշ են տալիս երկիրը դավաճանածի հրաժարականը պահանջող որդեկորույս մայրերին։

Տղերք, սա ձեզ պատիվ չի բերում, չէի ցանկանա տեսնել ձեզ պատասխան տալուց մեկի փոխարեն, ով իր կատարածի համար չունի պատասխան։

Սա ձեր իմացածը չի, տղերք, սթափվեք, կանգնեք ժողովրդի կողքին։ Հետո չասեք՝ չեմ զգուշացրել։