«Եթե Հայաստանում ու Արցախում կա որևէ պաշտոնյա կամ գերատեսչություն, որ կկարողանա հստակ երաշխիք տալ, որ Բերձորը հայկական հսկողության տակ է, կասեմ, որ ինքնիշխան երկիր ունենք»․ Արմեն Մինասյան


03:56 , 1 դեկտեմբեր, 2020

Եթե Հայաստանում ու Արցախում գիտեք որևէ պաշտոնյայի կամ գերատեսչության, որ կկարողանա հստակ պարզաբանում ու երաշխիք տալ, որ Բերձորը հայկական հսկողության տակ է ու անվտանգ երթևեկի համար, կասեմ, որ ինքնիշխան երկիր ունենք։

Եթե դուք չգիտեք նման պաշտոնյայի կամ գերատեսչություն, ուրեմն ողջույններս ինքնիշխանության համար Ֆեյսբուքներում ու Երևանի փողոցներում կռիվ տվողներին։ Դուք հասել եք ձեր նպատակին։