Սուարեսի կորոնավիրուսի կրկնակի թեստի արդյունքը դրական է


23:54 , 30 նոյեմբեր, 2020

Armsport.am-ը գրում է․

«Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսը, որը վարակվել էր կորոնավիրուսով, կրկնակի թեստ է հանձնել։ Այս մասին հաղորդում է Marca-ն։

Աղբյուրի տեղեկացմամբ՝ նա թեստը հանձնել է նախօրեին՝ նոյեմբերի 29-ին։ Թեստի արդյունքը դրական է։ Սա հարցականի տակ է դնում Սուարեսի՝ ՉԼ 5-րդ տուրի՝ «Բավարիայի» դեմ խաղին մասնակցությունը։

Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 1-ին Մադրիդում։