BBC. Ղարաբաղի պատերազմում անհետացած հայ երաժշտի պատմությունը (Video)


23:22 , 30 նոյեմբեր, 2020

News.am-ը գրում է․

Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պատերազմն ավարտվել է, բայց երկու կողմերի զոհերի ճշգրիտ թիվը դեռեւս հայտնի չէ: Շատ ընտանիքներ շարունակում են սպասել իրենց հարազատներին, հայտնում է BBC-ն:

Նրանց թվում է 22-ամյա հայ երաժիշտ Սողոմոնը: Նա համարյա ավարտել էր երաժշտական դպրոցը եւ հույս ուներ նվագել զինվորական նվագախմբում:

Վերջին անգամ Սողոմոնն ընտանիքի հետ կապվել է հոկտեմբերի 1-ին: Նրա հայրն ու քույրը շարունակում են հուսալ, որ նա կվերադառնա: