Ես իմ հայտարարությունները չեմ հերքելու, թող հինգ օր չսպասի և վաղն էլ գնա դատարան. Տարոն Տոնոյանը` Հովիկ Աղազարյանին


21:25 , 30 նոյեմբեր, 2020

Tert.am-ը գրում է.

Ես իմ հայտարարությունները չեմ հերքելու, թող հինգ օր  չսպասի և վաղն էլ գնա դատարան: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռազմական բժիշկ, ազատամարտիկ Տարոն Տոնոյանը` անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հայտարարությանը,  թե եթե Տարոն Տոնոյանը 5 օրվա ընթացքում հանդես չգա հրապարակային հերքմամբ, պատրաստվում է դիմել նաև դատարան:

Հիշեցնենք, որ հանրահավաքներից մեկում Տարոն Տոնոյանը իր ելույթի ժամանակ անդրադարձել էր մեկ դրվագի, որն առնչվում էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ: «Մի հատ էլ «կասկայով թմբլիկ ախպեր կար հետը, ով Արարատի մարզպետարանում է աշխատում, վերջում Հովիկ Աղազարյանը փախցրեց դասալիք «շան տղուն» բերեց Երևան: Փաստերով եմ խոսում, թող կանչեն պատասխանը տամ: Մի-երկու օր առաջ այդ «դասալիք էշը», ներեցեք, կառավարության մոտ կանգնած իր նման մի քանի թափթփուկներով պաշտպանում էր Նիկոլ Փաշինյանին»,-ասել է նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ