Հունաստանը, Կիպրոսը, Ֆրանսիան, Եգիպտոսը և ԱՄԷ-ն Միջերկրական ծովում համատեղ զորավարժություններ են սկսել


15:58 , 30 նոյեմբեր, 2020

Tert.am-ը գրում է․

Հունաստանի, Կիպրոսի, Ֆրանսիայի, Եգիպտոսի և Արաբական Միացյալ Էմիրությունների ռազմածովային ուժերը Թուրքիայի հետ հարաբերությունների սրման ֆոնին Արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում համատեղ զորավարժություններ են սկսել, հաղորդում է Greek Reporter-ը։

«Մեդուզա» անվանումը ստացած ռազմածովային վարժանքները կանցկացվեն նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 6-ը։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը զորավարժությունների մեկնարկի ֆոնին հայտարարել է, որ «դա ևս մեկ անգամ ցույց է տալիս՝ ովքեր են լարվածություն ցանկանում, խուսափում երկխոսությունից և հրաժարվում խաղաղությունից»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։