Նիկոլ Փաշինյանը ԲԴԽ կազմին ու դատարանների նախագահներին հրավիրել է կառավարություն. հրավերն ընդունածները օրակարգին ծանոթ չեն (Video)


14:53 , 30 նոյեմբեր, 2020

Tert.am-ը գրում է․

Այսօր ժամը 13:45 Նիկոլ Փաշինյանը հանդիպում է կազմակերպել դատավորների հետ: Նա կառավարության շենք է հրավիրել Բարձրագույն դատական խորհրդի կազմին և դատարանների նախագահներին, այդ թվում՝ քրեական մասնագիտացման դատարանների նախագահներին։ Tert.am-ի թղթակիցը հայտնում է, որ Նիկոլ Փաշինյանի առաջարկն ընդունել են մի քանի դատավորներ և ԲԴԽ անդամներ:

Կառավարության շենք են այցելել ԲԴԽ անդամներ Վիգեն Քոչարյանը, Լիպարիտ Մելիքջանյանը,Սերգեյ Չիչոյանը, ԲԴԽ անդամ, Վճռաբեկի դատավոր Անի Մխիթարյանը,ինչպես նաև ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի նախագահ Հովսեփ Բադևյանը, Վճռաբեկ քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադևոսյանը, ով նաև Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուն է, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը: Թե էլ ովքեր են ներկա, այս պահին հայտնի չէ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։