Փաշինյանի հանդիպումը դատական իշխանության ղեկավար կազմի հետ ոչ այլ ինչ է, քան գործադիրի կողմից արդարադատության նկատմամբ միջամտության փորձ


14:28 , 30 նոյեմբեր, 2020

Ըստ մամուլի՝ հենց հիմա ընթանում է գործադիրի ղեկավարի հանդիպումը դատական իշխանության ղեկավար կազմի հետ (ԲԴԽ անդամներ և դատարանների նախագահներ)։

Սա ոչ այլ ինչ է, քան գործադիր իշխանության կողմից արդարադատության նկատմամբ միջամտության փորձ այն պայմաններում, երբ գնալով աճում է թշնամու առջև ծնկած քաղաքական ղեկավարության նկատմամբ հանրային պարսավանքի ալիքը, իսկ քաղաքական ղեկավարությունը դրսևորում է ամեն գնով իշխանության մնալու կամք։

Այս հանդիպման բոլոր մասնակիցները պարտավոր են հանրությանը համոզիչ բացատրություն տալ հանդիպման օրակարգի և արդյունքների մասին։