Մենք չգիտենք՝ Ադրբեջանն ինչ է ասում՝ գերիներին տալի՞ս է, չի՞ տալիս..., քանի՞ գերի կա. Մարուքյան


13:44 , 30 նոյեմբեր, 2020

Panorama.am-ը գրում է․

«Մեզ պետք է լեգիտիմ, չպարտված բանակցող, որը կկարողանա խնդիրները բարձրաձայնել, բայց, կարծում եմ, գերիների վերադարձը չի կարելի կապել իշխանափոխության հետ»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Ըստ պատգամավորի, գերիների վերադարձի գործում մեծ դեր ունի ՌԴ-ն, քանի որ վերջինիս միջնորդությամբ է եղել հայտարարության ստորագրումը, և այս պահին հենց ՌԴ-ն է հետևում, թե որ կետը որ պահին կիրականացվի.

«Ռուսական զորքն է հետևում ժամկետներին, հայ և ադրբեջանական զորքերի տեղակայմանը, և ես պահանջով դիմել եմ ՌԴ նախագահին, որ գերիների հարցին ևս անդրադարձ լինի։ Մենք լուրեր ունեինք, որ հաղթական շքերթի ժամանակ Ադրբեջանը կարող է մեր գերիներին և մեզնից վերցված տեխնիկան ցուցադրել, ուստի ես ներկայացրել եմ նաև, որ գերիների ցուցադրումն արգելված է Ժնևյան կոնվենցիայով։ Իսկ Ադրբեջանը հանդիսանում է այդ կոնվենցիայի կողմ։ ՄԱԿ-ից և ԿԽՄԿ-ից արդեն որոշակի ուղերձներ են գնացել Ադրբեջան, որ իրենք իրավունք չունեն գերիներին ցուցադրելու»,- ներկայացրեց պատգամավորը։

Էդմոն Մարուքյանի խոսքով, իրենք դիմել են նաև Խոշտանգումների կանխարգելման կոմիտեին, և պահանջել, որ վերջինս չպլանավորված այց իրականացնի ադրբեջանական բանտեր. դա կօգնի  տեղեկություն ստանալ բանտերում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց մասին, ինչպես նաև փրկել նրանց կյանքերը։ Բացի այդ, պատգամավորի խոսքով, այդ չպլանավորված այցի արդյունքում պարզ կդառնա՝ քանի հայ գերի կա ադրբեջանական բանտերում.

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։