Ղարաբաղը վարձկաններով բնակեցնելը ժամանակային ռումբ կլինի Հարավային Կովկասի համար․ National Interest


13:17 , 30 նոյեմբեր, 2020

Panorama.am-ը գրում է․

«Թուրքիայի դեմոգրաֆիական խաղերը հասել են Կովկաս»,- այս մասին National Interest-ում գրել է Ամերիկյան ձեռնարկությունների ինստիտուտի (AEI) ռեզիդենտ գիտնական Մայքլ Ռուբինը։ Նշվում է, որ Եվրոպայի և Մերձավոր Արևելքի մեծ մասի համար Սիրիայում փախստականների ճգնաժամը մարդկային ողբերգություն էր: Թուրքիան հյուրընկալում է ամենաշատ սիրիացի փախստականներին։

«Այնտեղ, որտեղ մյուսները ողբերգություն են տեսնում, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հնարավորություն է տեսնում: Նա ոչ միայն նյութականացրել է եվրոպական ափերին փախստականների սպառնալիքը, որպեսզի շանտաժի ենթարկի Եվրոպային՝ ավելի մեծ դիվանագիտական զիջումների համար, այլ նաև օգտագործել է հիմնականում սուննի փախստականներին՝ ժողովրդագրական պատերազմ մղելու թուրքական փոքրամասնությունների դեմ, որոնց ինքնությունը Էրդողանը  փորձում է նոսրացնել:

Ըստ թուրք խորհրդարանականների և մարզային պաշտոնյաների,  Էրդողանի բարձրագույն իշխանությունները սուննի արաբներին հնարավորություն են տալիս խուսափել փախստականների ճամբարներից և ձեռք բերել Թուրքիայի քաղաքացիության արտոնություններ, եթե նրանք բնակություն են հաստատում գերակշռող ալևիական շրջաններում Հաթայում կամ քրդական քաղաքներում, Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող գյուղերում:

Երկու դեպքում էլ Էրդողանի նպատակները պարզ են. Օգտագործել սուննի իսլամիստներին փոքրամասնություն բնակչությանը նոսրացնելու համար կամ շրջաններում հաշվեկշիռը սեփական կուսակցությանը փոխանցելու համար»,- գրում է կայքը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։