Ինքը սուրբ էր, ամեն բան արեց, որ հաղթենք, բայց ապիկար ժողովուրդն ու բանակը որոշեցին դասալքվել և պարտվել. և էլի նախկիններն են մեղավոր


13:01 , 30 նոյեմբեր, 2020
Հիստերիկ շարժումներ է կատարում սոցիոպատ դավաճանը: Հիմա էլ որոշել է մի շարք մանրամասնություններ պատմել, որպեսզի, ըստ իրեն, արդարանա: Իբրև թե բաց է, անկեղծ է և, իհարկե, անմեղ է...

Դասական մեղավոր հիվանդի գործելաոճ է: Խոսել, խոսել, խոսել... Նախկինի պես փորձել մանիպուլացնել, համոզել, սուրբ ներկայանալ:

Եվ էլի նախկիններն են մեղավոր: Փաստորեն, Քոչարյանն ու Տեր-Պետրոսյանը ողջ թեման ծավալել էին, որպեսզի Քոչարյանն անձնագիրը հետ ստանա:

Ինքը սուրբ էր: Ամեն բան արեց, որ հաղթենք, բայց ապիկար ժողովուրդն ու բանակը որոշեցին դասալքվել և պարտվել: Եվ դրանում Քոչարյանն ու Տեր-Պետրոսյանն էին մեղավոր, որ Մոսկվա չթռան: