Երկիրը վիրավոր գազանի պես գալարվում է ցավերի մեջ, սա ստատուս է գրում


12:21 , 30 նոյեմբեր, 2020

Փաշինյանի գրառումները կարելի է բաժանել 3 խմբի․

1-ին խումբ՝ ինքնախոստովանական ցուցմունքներ՝ իր եւ դատախազի, իր եւ զինվորականների սիրահոժար խնդրանքների ու դրանց բավարարման մասին։ Դրանց տեղը ԱԱԾ-ն է, ՀՔԾ-ը, բայց ոչ ամենեւին Ֆեյսբուքը։

2-րդ խումբ՝ մեմուարներ, որոնց տեղն իր հուշատետրն է կամ անանուն խմբագրականը իր ընտանեկան «Հայկական ժամանակ»-ում, որը հիմա ադրբեջանական ժամանակ է դարձել։

3-րդ խումբ՝ երազանքներ, որոնք բխում են սեփական անկարողության գիտակցումից (1-ին ու 2-րդ նախագահների հանդիպման կազմակերպում Պուտինի հետ): Հաջորդիվ հավանաբար կիմանանք, որ ինքը կազմակերպել է 2-րդ նախագահի ծննդյան շնորհավորանքները, հանդիպումները, զրույցները Պուտինի հետ ու նաեւ Արցախի ազատագրումը։ Սրանց տեղը հատուկ հաստատության «հիվանդության պատմություն» բաժնում է։

Ասածս ի՞նչ է․ այս ամենը զավեշտալի կլիներ, եթե այսքան ողբերգական չլիներ։

Մեկդ ասեք՝ մի՛ խոսիր, քանի դեռ առարկայական ասելիք չունես մեր ռազմագերիների ու զոհված քաջերի դիակների մասին։ Երկիրը վիրավոր գազանի պես գալարվում է ցավերի մեջ, սա ստատուս է գրում: