Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 356, մահվան՝ 22 նոր դեպք


11:28 , 30 նոյեմբեր, 2020
Հայաստանում նոյեմբերի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 356 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 135 124-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 22 քաղաքացի, մահացածների թիվը 2164 է:

Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Նոյեմբերի 30-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 538 է, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 2702-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 1078 է, ընդհանուր առողջացածներինը՝ 108 442, փաստացի բուժվողներինը՝ 23 976 (մեկ օրում նվազել է 748-ով): Մեկ օրում արվել է 1098 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 510127
թեստ: