Ճապոնիայում նախորդ ամիս ավելի շատ մարդ է մահացել ինքնասպանությունից, քան ողջ ընթացքում COVID-ից


11:10 , 30 նոյեմբեր, 2020

Panorama.am-ը գրում է․

Մասնագետները նախազգուշացրել են, որ համաճարակը կարող է հանգեցնել հոգեկան առողջության ճգնաժամի: Զանգվածային գործազրկությունը, սոցիալական մեկուսացումը և անհանգստությունն աշխարհում վնասում են մարդկանց:

Ճապոնիայում պետական վիճակագրությունը ցույց է տալիս, որ ինքնասպանությունները հոկտեմբերին ավելի շատ կյանք են խլել, քան մինչ այժմ երկրում Covid-19-ի համաճարակը: Ճապոնիայում ինքնասպանությունների ամսական թիվը հոկտեմբերին հասել է 2115-ի, հայտնում է Ճապոնիայի ոստիկանության ազգային գործակալությունը: Ուրբաթ օրվա դրությամբ, Ճապոնիայում Covid-19-ից ընդհանուր զոհերի թիվը 2087 էր, հայտնել է առողջապահության նախարարությունը: Այս մասին գրում է CNN-ը։

Ճապոնական տվյալները կարող են այլ երկրներին օգնել հասկանալ՝ համաճարակային միջոցառումների ազդեցությունը հոգեկան առողջության վրա և որ խմբերն են առավել խոցելի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։