Թրամփի խորհրդականը կայցելի Սաուդյան Արաբիա և Կատար՝ փորձելով հաշտեցնել 2 երկրին․ Axios


10:11 , 30 նոյեմբեր, 2020

Tert.am-ը գրում է․

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ խորհրդական և փեսա Ջարեդ Քուշներն առաջիկայում կուղևորվի Սաուդյան Արաբիա և Կատար՝ երկու պետություններին հաշտեցնելու, գրում է Axios-ը։

Ամերիկյան կողմի համոզմամբ՝ կարգավորումը տարածաշրջան կվերադարձնի կայունության զգացում՝ դառնալով գործող ամերիկյան վարչակազմի ձեռքբերումներից մեկը: Հոդվածում նշվում է, որ Միացյալ Նահանգները սերտ կապեր է պահպանում ինչպես Կատարի, այնպես էլ նրա հակառակորդների հետ, սակայն կողմերին հաշտեցնելու վարչակազմի նախորդ փորձերը հաջողությամբ չեն պսակվել:

Նշվում է նաև, որ Քուշները կհանդիպի Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդի և Կատարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանիի հետ: Ամերիկյան պատվիրակության կազմում կընդգրկվեն նաև միջազգային բանակցությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Ավի Բերկովիցը և Իրանի հարցով նախկին հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։