Մեքսիկան ԱՄՆ-ին կխնդրի արտահանձնել իր նախկին պաշտպանության նախարարին, որը կասկածվում է մաֆիայի հետ կապերի մեջ


03:16 , 30 նոյեմբեր, 2020

News.am-ը գրում է․

Մեքսիկայի գլխավոր դատախազությունը դիմել է ԱՄՆ-ին՝ խնդրելով արտահանձնել իր նախկին պաշտպանության նախարար Ժենարո Գարսիա Լունային, որը հետախուզվում է կոռուպցիայի կասկածանքով, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:

Նշվում է, որ Մեքսիկայի պաշտպանության նախկին նախարարը չի կարողացել ապացուցել, որ 1.35 մլն դոլարը, որոնցով նա ձեռք է բերել անշարժ գույք, վաստակել է օրինական ճանապարհով, եւ արդյունքում մի քանի օր առաջ դատախազը նրան ձերբակալելու օրդեր է ներկայացրել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ