ԱՄԷ-ն դատապարտում է Իրանի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետի սպանությունն ու կոչ անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել


02:41 , 30 նոյեմբեր, 2020

Tert.am-ը գրում է.

Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) դատապարտել է Իրանի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետ Մոհսեն Ֆահրիզադեի սպանությունը` բոլոր կողմերին կոչ անելով զսպվածություն ցուցաբերել և թույլ չտալ իրավիճակի հետագա էսկալացիա, ТАСС-ի փոխանցմամբ` ասված է երկրի արտգործնախարարության տարածած հայտարարությունում:

«Համոզված ենք, որ մեր տարածաշրջանում առկա անկայունությունն ու անվտանգային մարտահրավերները ստիպում են զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են էսկալացիայի հանգեցնել` սպառնալով տարածաշրջանի կայունությանը: Հաշվի առնելով ստեղծված իրադրությունը` կոչ ենք անում բոլոր կողմերին առավելագույն զսպվածություն ցուցաբերել, որպիսի իրադրությունը չտեղափոխվի անկայունության նոր մակարդակի և խաղաղությանն ուղղված նոր սպառնալիքներ ի հայտ բերի»,- նշված է հաղորդագրությունում:

Իրանցի գիտնականը, որը ղեկավարում էր երկրի պաշտպանության նախարարությանը կից հետազոտությունների և նորարարությունների կենտրոնը, սպանվել է նոյեմբերի 27-ին զինված հարձակման ժամանակ ստացած վնասվածքից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ