Մեկ օրվա ընթացքում Հայաստանից Ստեփանակերտ է վերադարձել շուրջ 1700 փախստական


23:07 , 29 նոյեմբեր, 2020

News.am-ը գրում է․

Շուրջ 1 700 փախստական է վերադարձել Ստեփանակերտ Հայաստանից մեկ օրվա ընթացքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը:

«2020 թվականի նոյեմբերի 29-ին ռուս խաղաղապահներն ուղեկցել են  փախստականներով ավտոբուսների հերթական շարասյունը Հայաստանի Հանրապետության տարածքից դեպի Լեռնային Ղարաբաղ: Երեւանից դեպի Ստեփանակերտ ավտոբուսներն այսօր տեղափոխել են 1966 մարդու»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ