«Մխիթար, դավաճա՜ն». բողոքի ակցիա՝ «Իմ քայլի պատգամավոր Մխիթար Հայրապետյանի տան բակում. Mediaport (Video)


21:22 , 29 նոյեմբեր, 2020

Մի խումբ քաղաքացիներ այսօր բողոքի ակցիա են արել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանի տան բակում։ Ցուցարարները վանկարկել են «Մխիթար, դավաճա՜ն», տեղեկացնում է Mediaport-ի տելեգրամյան ալիքը։

Mediaport-ն արդեն հայտնել է, որ քաղաքացիները բողոքի ակցիաների շարք են սկսել իշխող խմբակցության պատգամավորների բակերում՝ նրանց մեղադրելով Արցախը հանձնելու դավաճանության մեջ:

Նման ակցիաներ արդեն տեղի են ունեցել «իմքայլականներ» Լիլիթ Մակունցի, Համազասպ Դանիելյանի, Անդրանիկ Քոչարյանի, Միքայել Զոլյանի, Սարգիս Խանդանյանի և Ռուբեն Ռուբինյանի բակերում: