Աֆղանստանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 26 մարդ է մահացել


12:10 , 29 նոյեմբեր, 2020

Tert.am-ը գրում է․

Աֆղանստանի Ղազնի քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 26 մարդ է մահացել, ևս 16-ը վիրավորվել են, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ բոլոր զոհերն ու վիրավորները աֆղանական բանակի զինծառայողներ են։ Նախնական տեղեկատվության համաձայն՝ պայթուցիկով լցված ավտոմեքենան պայթել է Աֆղանստանի զինված ուժերի բազայի մոտ:

«Սինհուա» գործակալության փոխանցմամբ՝ պայթյունին նախորդել է հրաձգությունը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալայստեղ։