Ստեփանակերտ է հասել ավելի քան 60 ռուս ռազմական բժշկից բաղկացած հատուկ ստորաբաժանում` տեղի բնակչությանը բուժօգնություն ցուցաբերելու նպատակով. ՌԴ ՊՆ


07:12 , 29 նոյեմբեր, 2020

Tert.am-ը գրում է․

ՌԴ Արևելյան զինվորական օկրուգի հատուկ նշանակության բժշկական առաջին ստորաբաժանումները հասել են Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտ` տեղի բնակչությանը բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով, տեղեկանում ենք ՌԴ ՊՆ պաշտոնական կայքէջից:

Մինչ այդ ռազմաբժշկական ստորաբաժանումները ՌԴ ռազմաօդային ուժերի «Իլ-76» բեռնատար ինքնաթիռներով Ռուսաստանի Խաբարովսկ քաղաքից Երևան էին տեղափոխվել:

Ստեփանակերտ է ժամանել ավելի քան 60 ռազմական բժիշկ, որոնց թվում են վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապևտներ ու համաճարակաբաններ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ