Հունաստանի ԱԳ նախարարը քննադատել է Գերմանիային՝ Թուրքիային զենք մատակարարելու համար


00:18 , 29 նոյեմբեր, 2020

Tert.am-ը գրում է․

Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը Գերմանիային մեղադրել է ԵՄ առաջնորդի դերակատարությանը չհամապատասխանելու համար: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, Հունաստանի դժգոհությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Գերմանիան հրաժարվում զենքի էմբարգո սահմանել Թուրքիայի դեմ:

Հունաստանն ավելի վաղ դիմել էր Եվրամիության երկրներին՝ խնդրելով դադարեցնել ռազմական տեխնիկայի և զենքի արտահանումը Թուրքիա, քանի որ վերջինս դրանք օգտագործում է տարածաշրջանն ապակայունացնելու նպատակով:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ