Հենց սկսվեց պատերազմը Հայաստանը Ռուսաստանին պետք է լայն համագործակցության փաթեթ ներկայացներ. դա անելու փոխարեն Փաշինյանը 45 օրվա մեջ 200 անգամ վազում էր ԱՄՆ դեսպանատուն


21:08 , 28 նոյեմբեր, 2020
«Լեռնային Ղարաբաղում հենց սկսվեց պատերազմը` ես հրապարակային նշեցի, որ Հայաստանը Ռուսաստանին պետք է լայն համագործակցության փաթեթ ներկայացնի։
Դա անելու փոխարեն Նիկոլ Փաշինյանը 45 օրվա մեջ 200 անգամ վազում էր ԱՄՆ դեսպանատուն...Ի՞նչ կար այդ պահին Նիկոլ Փաշինյանի գլխում` դժվարանում եմ ասել։ Ակնհայտ էր, որ Ամերիկան «գցելու» էր և այդպես էլ եղավ։ Փաշինյանը չէր շտապում ընդուներ ՌԴ առաջարկները։ Երևի` եթե մենք ավելի շուտ խաղաղապահներին մտցնեինք Ղարաբաղ, ապա Նիկոլ Փաշինյանը կսկսեր աղմկել և մեզ կմեղադրեին, թե ինչու՞ եք մտել Ղարաբաղ։
...
Օրինակ, ՌԴ-ից շատերը ևս ցանկանում էին գալ և կռվել հայերի համար, բայց Հայաստանի կողմից դրա համար որևէ հնարավորություն չընձեռնվեց». Հայտնի հրապարակախոս, հանրային գործիչ Զախար Պրիլեպին (Izborsk-club)