Ռուսաստանից Հայաստան եկավ, որ հավերժ մնա հայրենիքում. Էրիկ Նահապետյանի մայրն ասում է՝ հպարտ է, որ որդին զոհվել է հանուն հայրենիքի (Video)


20:38 , 28 նոյեմբեր, 2020

Tert.am-ը գրում է․

Ռուսաստանից Հայաստան ինքնաթիռի տոմսն առանց հետդարձի էր: Էրիկը եկավ՝ հայրենիքին նվիրելու իր ուժն ու կյանքը: Եկավ ու ձուլվեց իրեն անծանոթ, բայց հարազատ հայրենիքին:

Էրիկ Նահապետյանը 1 տարեկանից ապրել է Ռուսաստանի Դաշնությունում: Նա Հայաստան էր եկել բանակ զորակոչվելուց 3 ամիս առաջ: Հայաստանում մնալն Էրիկի առաջնային նպատակն էր: Ծառայության ավարտին 9 ամիս էր մնացել, երբ սկսվեց պատերազմը:

«Ամսի 10-ին զանգեց, ասացի՝ Էրիկ ջան, բան չմնաց, կռիվն ավարտվում է, ասաց՝ չէ, կռիվը երկար է տևելու», -պատմում է Էրիկ Նահապետյանի մորաքույրը:

Պատերազմի սկզբում Էրիկը բոլորից թաքցրել էր, որ մարտերի ամենաթեժ կետերից մեկում է: Ամեն անգամ մորը զանգելիս ամեն օրը խաղաղ լուսացնելու ուժ ու հույս է տվել: Վերջին զանգը հոկտեմբերի 10-ին է եղել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ