Մտավորականներն ակցիա են անում Շառլ Ազնավուրի հրապարակում. ուղիղ


14:13 , 28 նոյեմբեր, 2020

Մտավորականները բողոքի ակցիա են անում Շառլ Ազնավուրի անվան հրապարակում։ Նախօրեին նրանք հայտարարություն էին տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Քանի որ այսօր ՀՀ-ում իշխանություն գոյություն չունի, կոչ ենք անում մեր կոլեգաներին՝ արվեստագետներին, գիտնականներին, սպորտսմեններին և ուղղակի ոչ անտարբեր մարդկանց շաբաթ օրը՝ նոյեմբերի 28-ին, ժամը 14.00-ին, գալ Շառլ Ազնավուրի հրապարակ։
Քանի որ Հայաստանը չունի իշխանություն, մենք ենք պահանջում բոլոր միջազգային կառուցներից․

1. Ստիպել ադրբեջանական կողմին ազատել հայ գերիներին,
2. Թույլ չտալ հայ գերիների պատվազրկումը Բաքվի շքերթում,
3. Շուտափույթ վերադարձնել հայ զինվորների դիերը հարազատներին»։