Սահմանը ոչ մի կապ չունի GPS-ի, մանավանդ՝ Գուգլի GPS-ի քարտեզների հետ, որոնք Ադրբեջանի գծագրածն են. մեկդ սա բացատրեք հզորագույն նիկոլին


11:22 , 28 նոյեմբեր, 2020

Հայ փառապանծ IT-շնիկներ, նիկոլը ձեր երկիրն ալիևի GPS-ով է վերացնում։ Դուք ձեն հանելո՞ւ եք, թե՞ ոնց սուտ եղել եք, սուտ էլ մնալու եք։

Իսկ հիմա՝ լուրջ։ Մենք արժանի չենք ոչ միայն պետականության, այլև ազգ ու մարդ կոչվելու։

Դեգեներատներ, ՀՀ սահմանը ՀՍՍՀ-ից ժառանգված սահմանն է։ Այն ժամանակ GPS չկար, և էդ սահմանը գծվել է ձեռքով, ըստ փաստացի տեղանքի և այն գործել է ՍՍՀՄ գոյության ողջ ընթացքում։ Ու հանքերն ու գյուղերն էլ ըստ այդ սահմանների են սահմանազատվել։ Սահմանը ոչ մի կապ չունի GPS-ի, մանավանդ՝ Գուգլի GPS-ի քարտեզների հետ, որոնք Ադրբեջանի գծագրածն են։

Էսքան բանը երկրում որևէ մեկը կարո՞ղ է բացատրել հզորագույն նիկոլին, իր տականքագույն կառավարությանն ու արու հայությանը, որ կանգնեցվի էս ինքնակործան խեղկատակությունը՝ GPS-ով երկիր ոչնչացնելը։