ՄԱԿ-ը Իրանի միջուկային ծրագրի գլխավոր ֆիզիկոսի սպանությունից հետո մերձավորարևելյան տարածաշրջանում զսպվածության կոչ է արել


03:52 , 28 նոյեմբեր, 2020

Tert.am-ը գրում է.

ՄԱԿ-ը ուրբաթ իրանցի ֆիզիկոս, գիտնական Մոհզեն Ֆահրիզադեի սպանությունից հետո մերձավորարևելյան տարածաշրջանում զսպվածության կոչ է արել: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարխան Խակի հայտարարությունը:

«Մենք ի գիտություն ենք ընդունել հաղորդագրություններն այն մասին, որ միջուկային գիտնականն այսօր Թեհրանից քիչ հեռու սպանվել է: Մենք զսպվածության և տարածաշրջանում լարվածության սրմանը հանգեցնող ցանկացած գործողությունից խուսափելու անհրաժեշտության կոչ ենք անում»,- հայտնել է Խակը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ