Ազգային կոլլապսից միակ ելքը ձեր չքվելն է․ Արմեն Աշոտյան


02:29 , 28 նոյեմբեր, 2020

Ալլո, տանը մարդ կա՞։

Ներքին կյանքում դոմինոյի էֆեկտ ստացած ձախողումներին զուգահեռ արտաքին ճակատում շարունակվում են ֆիասկոները։

Օրինակ, Կանադայի արտգործնախարարը, ով մասնակցել է ադրբեջանական համայնքի միջոցառմանը իւ պաշտոնապես հայտնել այդ մասին, ձեզ ընդհանրապես հետաքրքրո՞ւմ է։

Նման ձախողված դիվանագիտության օրինակներ կարող եմ այլեւս բերել բազմաքիվ երկրներից։

Նոյեմբերի 9-ին կապիտուլյացիայից հետո ձեր իշխանությունն ապալեգիտիմացվել է նաեւ դրսում։ Դուք Հայաստան ու Արցախ ներկայացնել չեք կարող։

Ազգային կոլլապսից միակ ելքը ձեր չքվելն է։