Էրդողանն օգտագործում է նեոօսմանիզմի եւ պանթյուրքիզմի սինկրետիզմը՝ Մեծ Թուրքիա կառուցելու համար


01:11 , 28 նոյեմբեր, 2020

News.am-ը գրում է․

Շատերը պնդում են, որ Թուրքիան եւ Ադրբեջանն իրենցից ներկայացնում են «երկու պետություն, մեկ ազգ», չնայած դրան՝ այդ կարծիքը չեն կիսում պանթյուրքական ուլտրաազգայնականները, սակայն այդ մասին պարբերաբար հայտարարում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Պանթյուրքիզմը հիմնված է հավատքի վրա, որ Արեւմտյան Չինաստանում, Միջին Ասիայում, Սիբիրում, Կովկասում, Ղրիմում, Կիպրոսում, Բալկաններում, Անատոլիայում եւ Մերձավոր Արեւելքի տարածաշրջաններում թյուրքալեզու լեզուներ կրողները մեկ ազգ են, Greek City Times-ում գրում է Փոլ Անտոնոպուլոսը:

Պանթյուրքիզմը 1880-ական թվականների կայսերական Ռուսաստանի թյուրքալեզու ազգերի ազգայնական գաղափարախոսությունն է, որը հետագայում զարգացել է Անատոլիայում: Չլինելով պաշտոնապես ճանաչված գաղափարախոսություն՝ այն մշտապես աջակցվել է Անկարայի միմյանց փոխարինող կառավարությունների կողմից՝ երբեմն բացահայտ, երբեմն էլ գաղտնի:

Նեոօսմանիզմը թուրք խալիֆի գլխավորությամբ կրոնական-քաղաքական շարժում է, որը տարբերվում է պանթյուրքիզմից, քոնի որ վերջինս էթնոլինգվիստիկ շարժում է: Նեոօսմանները ցանկանում են, որպեսզի «կայսրությունը» փոխարինի ազգային պետությունների քաղաքական դրսեւորումներին: Հենց նեոօսմանիզմի եւ պանթյուրքիզմի սինկրետիզմով է Էրդողանը ձգտում ընդլայնել թուրքական ազդեցությունը եւ, հնարավոր է, նույնիսկ Թուրքիայի սահմանները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ