Հավաքների ազատության արգելքը վերացվել է


21:15 , 27 նոյեմբեր, 2020

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը գրել է․

Տեղեկացնում եմ, որ մենք դիմել էինք դատարան այս պայմաններում հավաքներ իրականացնելու արգելքը վերացնելու միջնորդությամբ։

Քիչ առաջ դատարանը բավարարել է մեր միջնորդությունը։ Դատարանի որոշմամբ կասեցվել է կառավարության ապօրինի որոշումը։ Այսօրվանից ոչ ոք իրավունք չունի ռազմական դրությամբ պայմանավորված արգելել հավաքներ կազմակերպելը, անցկացնելն ու դրանց մասնակցելը։