Պարոն վարչապետ, էդ նույնը քո ընտանիքի հետ է լինելու․ զինծառայողի ծնող (Video)


20:47 , 27 նոյեմբեր, 2020

News.am-ը գրում է․

Այն ամենը, ինչ կամենում եք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես էլ դուք արեք նրանց հետ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսպիսի խորհուրդ տվեց Կառավարության շենքի դիմաց ակցիա անող զինծառայողներից մեկի ծնողը։

 «Պարոն վարչապետ, էդ նույնը քո ընտանիքի հետ է լինելու, հանկարծ չկասկածեք։ Վերեւն Աստված կա ու Աստված իր դատաստանն անելու է ամեն մարդու հետ, ովքեր որ էս ժողովրդի հետ էսպես են վարվում, ոչ մեկ թող չկասկածի։ Ով որ էս պատմությունը սարքեց էս ժողովրդի գլխին՝ պատասխան է տալու, ու էնպես է պատասխան տալու, որ ավելի լավ է իր վզից մի հատ ջրաղացի քար կապի, իրեն ծովը գցի, քան Աստծո դատաստանին արժանանա»,- ասաց ակցիայի մասնակիցը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ