Հայ-վրացական սահմանի Բագրատաշեն-Սադախլո և Գոգավան-Գուգութի անցակետերը կբացվեն դեկտեմբերի 1-ից


19:12 , 27 նոյեմբեր, 2020

 Armenpress.am-ը գրում է.

Բեռնատար տրանսպորտային միջոցների համար դեկտեմբերի 1-ի ժամը 00։01 րոպեից կբացվեն հայ-վրացական սահմանի Բագրատաշեն-Սադախլո և Գոգավան-Գուգութի անցակետերը։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Վրաստանում Հայաստանի դեսպանությունից։

Ըստ աղբյուրի՝ Բավրա-Նինոծմինդա անցակետը կշարունակի աշխատել մինչ օրս գործողության մեջ եղած շուրջօրյա ռեժիմով։