Քաշաթաղի ղեկավար. Բերձորում, Աղավնոյում, Ներքին Սուսում բնակչությունը մնում է


18:51 , 27 նոյեմբեր, 2020

Panorama.am-ը գրում է.

Քաշաթաղի Բերձոր քաղաքի ու հարակից Աղավնո գյուղի բնակչության տարհանել-չտարհանելու հարցը վերջին օրերի ամենաքննարկված ու միաժամանակ անորոշ հարցն է։

Նախորդ օրվա տարածված պաշտոնական տեղեկատվությունը հաջորդ րոպեին դառնում է ապատեղեկատվություն, առավոտյան լուրերը կեսօրին արդեն այլ բնույթ են ստանում։

Ի՞նչ է այս պահին հայտնի քաղաքի մասին։ Panorama.am-ն այս հարցն ուղղեց Քաշաթաղի շրջանի ղեկավար Մուշեղ Ալավերդյանին։

«Հայտնի է, որ Բերձորում, Աղավնոյում, Ներքին Սուսում բնակչությունը մնում է, ապրում է խաղաղ և երջանիկ»,- ասաց նա։

Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանն էլ Panorama.am-ի հետ զրույցում նշեց՝  ինքն էլ է շրջանի ղեկավարից նման տեղեկություններ ստացել։ Քաղաքի բնակիչներին ուրախացրել է լուրը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ