Վարչական դատարանը կասեցրել է ռազմական դրության պայմաններում հավաքների անցկացման և դրանց մասնակցելու արգելքը սահմանող նորմը


18:33 , 27 նոյեմբեր, 2020

ՀՀ ոստիկանությանը տեղեկացնում եմ, որ Վարչական դատարանը կասեցրել է ռազմական դրության պայմաններում հավաքների անցկացման և դրանց մասնակցելու արգելքը սահմանող նորմը։

Հետևաբար, այսուհետ հավաքի որևէ մասնակցի բերման ենթարկելով ոստիկանը կկատարի հանցագործություն։