Արմեն Ղևոնդյանը նշանակվել է ԱԳ նախարարի տեղակալ


18:03 , 27 նոյեմբեր, 2020

Armenpress.am-ը գրում է.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմեն Ղևոնդյանը նշանակվել է Արտաքին գործերի նախարարի տեղակալ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վարչապետի որոշումը տեղադրված է կառավարության պաշտոնական կայքում:

Մինչ այս Արմեն Ղևոնդյանը զբաղեցնում էր Բելառուսում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը: