Ռուսաստանը Սուրբ Ծննդին ընդառաջ «մեծ նվեր» Է պատրաստել Նորվեգիայի համար. NRK
15:44 , 27 նոյեմբեր, 2020
Ռուսաստանը Նորվեգիայի համար «չտեսնված Էկոլոգիական նվեր» Է պատրաստել Սուրբ Ծննդյան տոներից առաջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է NRK նորվեգական հրատարակությունը: Խոսքը Նորվեգիայի հետ սահմանին գտնվող Նիկել քաղաքում մետալուրգիական կոմբինատը փակելու մասին Է:
«Մեզ ծծումբի երկօքսիդի արտանետումների խոշորագույն կրճատում Է սպասում Հյուսիսային Եվրոպայում: Դա հիանալի Է»,-ասել Է Էկո-ակտիվիստներից մեկը՝ Թոմաս Նիլսենը:
Նորվեգիայի կենսաԷկոնոմիկայի ինստիտուտի հետազոտող Պոլ Էրիկ Ասպհոլմի խոսքով՝ ավելի վաղ կոմբինատն արդեն նվազեցրել Էր արտանետումների ծավալը, ինչը դրական արդյունք Է տվել:
Ձեռնարկության փակումն ուրախացրել Էր նաև սահմանամերձ Կիրկենես և Պասվիկդալեն քաղաքների բնակիչներին:
«Ըստ իս, դա շատ լավ Է: Մենք գիտենք, որ տեղի բնապահպանությունն օրհասական վիճակում Է: Կոմբինատի փակումը Նիկելում շատերի համար ազդակ կդառնա»,-կարծում Է Կիրկենեսի մասնաճյուղի ղեկավար Մարթա Մյոլերսենը:
Մուրմանսկի մարզի սահմանին գտնվող Սվանվիկ ավանի բնակիչներից մեկը մտավախություն Է հայտնել, որ Նիկելի բնակիչները կկորցնեն աշխատանքը և կմեկնեն, ինչի հետեւանքով քաղաքը կարող Է դատարկվել: Տեղի իշխանությունները, իրենց հերթին, խոստացել են, որ կստեղծեն նոր աշխատատեղեր եւ Նիկելում կզարգացնեն զբոսաշրջությունը: