Յուվենտուսը Դիբալայի պայմանագրի շուրջ բանակցություններին կվերադառնա 2021-ին


15:35 , 27 նոյեմբեր, 2020

Armsport.am-ը գրում է․

«Յուվենտուսի» և հարձակվող Պաուլո Դիբալայի միջև նոր պայմանագրի շուրջ բանակցությունները սառեցվել են։ 

Թուրինյան ակումբը չի ցանկանում գալ այն կետին, որ ստիպված լինի անվճար բաց թողնել արգենտինացի ֆուտբոլիստին, այդ իսկ պատճառով որոշում է կայացվել հետաձգել բանակցություններն ու վերադառնալ դրան մյուս տարի, հաղորդում է Goal-ը՝ հղում կատարելով La Stampa-ին։

Դիբալան ցանկանում է տարեկան 15 միլիոն եվրո աշխատավարձ ստանալ, մինչդեռ «բիանկոներիները» 10 միլիոն են առաջարկում + բոնուսներ։