«Ֆրանսիան աջակցության համակարգ է գործարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած բնակչության համար». աջակցությամբ բեռնված երկրորդ ինքնաթիռը կժամանի այսօր


15:50 , 27 նոյեմբեր, 2020

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական թվիթերյան էջում գրառում է կատարել.

«Ֆրանսիան աջակցության համակարգ է գործարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած բնակչության համար: Համակարգը մոբիլիզացնում է պետությունը, ասոցիացիաները, մարդասիրական կազմակերպությունները, հիմնադրամները, հիվանդանոցները:

Աջակցությամբ բեռնված առաջին ինքնաթիռը Հայաստան է ժամանել նոյեմբերի 2-ին, երկրորդը կժամանի նոյեմբերի 27-ին»: