Նոյեմբերի 30-ի գիշերը ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով․ առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում


14:23 , 27 նոյեմբեր, 2020

Հանրապետության տարածքում՝ նոյեմբերի 27-ի ցերեկը, 28-ին, 29-ի գիշերը, 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 29-ի ցերեկը, 30-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։

Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 30-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով։

Երևան քաղաքում՝ նոյեմբերի 27-ի ցերեկը, 28-30-ը, դեկտեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում

Երևան քաղաքում