«Ես տեսնում եմ ժողովրդի վստահությունն ու ուզում եմ շնորհակալություն հայտնել այդ վստահության համար»․ Նիկոլ Փաշինյան (Video)


13:38 , 27 նոյեմբեր, 2020
Այսօր կարեւոր նպատակ է ձեռք բերված խաղաղությունը պահպանելը, այն տեւական դարձնելը, եւ եթե հաջողվի այն մշտական դարձնել, շատ ավելի լավ: Կարեւոր նպատակ է Հայաստանի եւ Արցախի շուրջ կայունությունը եւ անվտանգությունն ապահովելը, Արցախի անվտանգությունն ապահովելը: Լաչինի միջանցքի անխափան եւ անվտանգ գործունեությունը, արցախցիների վերադարձի պայմաններն ապահովելը, Արցախն ու Հայաստանը, տուժած շրջանները վերականգնելը: