Մակրոնը, ցնցվելով սևամորթ տղամարդու դաժան ծեծի տեսանյութից, պահանջել է պատժել մեղավոր ոստիկաններին. Europe 1


13:20 , 27 նոյեմբեր, 2020

Tert.am-ը գրում է․

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ներքին գործերի նախարար Ժերալդ Դերմանենից պահանջել է հետաքննել սևամորթ տղամարդուն դաժան ծեծի ենթարկելու միջադեպն ու պատժել մեղավորներին։ Այս մասին հաղորդում է Europe 1 ռադիոկայանը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ռադիոկայանի տվյալներով՝ Մակրոնը ցնցված էր տեսանյութով, որում ոստիկանները դաժանաբար բերման են ենթարկում սևամորթ երաժշտական պրոդյուսերին իր իսկ ստուդիայում։ Այն դիտելուց հետո նախագահն անմիջապես զանգահարել է Դերմանենին, որից հետո նաև անձամբ հանդիպել է նրա հետ։

«Նախագահը մեծ ցանկություն է հայտնել կարգավորել այս իրավիճակն ու պատժել դրանում ներգրավված ոստիկանության աշխատակիցներին», - ընդգծում է Europe 1-ը։

Ավելի վաղ Ֆրանսիայի ՆԳ նախարարն իր թվիթերյան էջում հայտնել էր, որ Ֆրանսիայի ազգային ոստիկանության գլխավոր տեսչությունն արդեն հետաքննություն է սկսել Փարիզի սևամորթ բնակչին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ: Նրա խոսքով՝ ինքն արդեն խնդրել է հեռացնել ծառայությունից այս միջադեպի հետ կապ ունեցող ոստիկաններին: Ենթադրվում է, որ ձեռնարկված միջոցների մասին Դերմանենը կպատմի ուրբաթ երեկոյան France 2 հեռուստաալիքի եթերում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։