Բերձոր, Աղավնո և Սուս համայնքների բնակիչները կարող են մնալ և ապրել իրենց տներում, պայմանավորվածություններ են փոխվել. Բերձորի ղեկավար


12:51 , 27 նոյեմբեր, 2020

Aysor.am-ը գրում է․

Պլաններ ու պայմանավորվածություններ են փոխվել, Բերձոր, Աղավնո և Սուս համայնքների բնակիչները կարող են մնալ և ապրել իրենց տներում, Aysor.am-ին ասաց Բերձոր համայնքի ղեկավար Նարեկ Ալեքսանյանը։

«Այս պահին որոշակի պլաններ ու պայմանավորվածություններ փոխվել են։

Բերձորը, Աղավնոն և Սուսը շարունակում են մնալ հայկական կողմին, բնակիչներն էլ կարող են մնալ և ապրել», - ասաց Նարեկ Ալեքսանյանը՝ նշելով, որ այս մասին իրեն ասել է Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Մուշեղ Ալավերդյանը։

Հիշեցնենք՝ երեկ բերձորցիներին ասել էին, որ մինչև նոյեմբերի 30-ը պետք է լքեն տները, քանի որ Բերձորը հանձնում են Ադրբեջանին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։