Բունդեսթագի բանաձև՝ ի աջակցություն Լեռնային Ղարաբաղի երկարաժամկետ խաղաղության լուծման մշակման


11:48 , 27 նոյեմբեր, 2020

Panorama.am-ը գրում է․

Գերմանիայի Բունդեսթագը բանաձով աջակցություն է հայտնում Լեռնային Ղարաբաղի երկարաժամկետ խաղաղության լուծման մշակմանը։ Այս մասին տեղեկացնում է Հայ-գերմանական իրավաբանական միությունը։

Բանաձևով Բունդեսթագը դաշնային կառավարությունից պահանջում է.

1. Հնարավոր դարձնել մարդասիրական կազմակերպությունների մուտքը Լեռնային Ղարաբաղ, ինչպիսիք են Կարմիր խաչը կամ Կարմիր կիսալուսինը, այն ուղեկցել դիվանագիտական մակարդակում և հոգ տանել այն բանի համար, որպեսզի շարունակվի տուժվածներին արագ և պատշաճ օգնության ցուցաբերումը:

2. Ջանքեր գործադրել, որպեսզի հակամարտող կողմերը պահպանեն զինադադարն ու մարդու իրավունքները, շտապ իրականացնեն ռազմագերիների և զոհվածների փոխանակումը:

3. ԵԱՀԿ Մինսկի խմբի ղեկավարությամբ՝ համաձայն Մադրիդյան սկզբունքների հնարավորինս սեղմ ժամկետներում աշխատանք տանել Լեռնային Ղարաբաղի երկարատև խաղաղություն ապահովող իրավական կարգավիճակի շուրջ, ինչը հնարավոր կդարձնի այնտեղ ապրող մարդկանց տևական խաղաղ և իրավահավասար գոյակցությունը՝ Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքների համաձայն։

4. Կոչ անել բոլոր արտաքին դերակատարներին, մասնավորապես Ռուսաստանին և Թուրքիային, աշխատել այդպիսի բանակցային քաղաքական լուծման և հրադադարի ռեժիմի պահպանման օգտին, ինչպես նաև օգտագործել ուղարկված/տեղակայված խաղաղապահ ուժերին կամ հրադադարի պահպանման դիտորդական կենտրոնի մասնակցությունը՝ միայն հրադադարի ռեժիմի ապահովման մանդատի շրջանակներում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։