Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագը թերթեր է վաճառում Եվրոպայում


19:56 , 2 օգոստոս, 2013

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հարություն Վարդանյանը, Եվրոպայում, երկու տարի անգործ մնալով, թերթեր է վաճառում:

Օրինակ` եթե ես լինեի եվրոպաֆոբ ու ռուսամոլ, հանգիստ կգրեի, որ սա է իրական Եվրոպայի վիճակը հայերիս համար: Այն հազարավոր հայերի, որոնք ամիսներով փախստականների լագերներում են մնում, որ հետո ընտանիքով ապրեն հանուն նպաստի:
Որ դեպոռտի ստռախի տակ մի երկրից մյուսն են վազում: 
Որ Եվրոպան ոչ միայն այն հյուրանոցներն են ու ռեստորանները, որտեղ տանում են մեր չինովնիկներին ու ռուսաֆոբներին, այլ նաև մարդու օրգանները վաճառող Կոսովոն, անգործ վեր ընկած Հունաստանը կամ պռախադնոյ դվոռ սարքած Կիպրոսը:

Բայց քանի որ ես եվրոպաֆոբ ու ռուսամոլ չեմ, այդ բաները չեմ գրի, այլ կհրավիրեմ մեր մարզական չինովնիկների ուշադրությունը Հարությունի ճակատագրի վրա, հաստատ, նորմալ առաջարկի դեպքում, ինքը կնախընտրի վերադառնալ Հայաստան, քան մնա հասարակ թերթ վաճառող, թեկուզ և Ֆրանսիայում: