Իշխանությունից կախված դավաճանները մեծ հարված են հասցրել ոչ միայն ՀՀ անվտանգությանը, այլև տնտեսությանը


11:03 , 27 նոյեմբեր, 2020
Սոթքի հանքի 70%-ը նախապես հայտարարված չլինելու պայմաններում, լինելով ոչ թե Արցախի, այլ Հայաստանի տարածքում, անցավ Ադրբեջանին։

Հանքը շահագործվում էր «Գեո Պռո Մայնինգ» ընկերության կողմից և հանդիսանում Հայաստանի 4-րդ խոշոր հարկատուն՝ տարեկան վճարելով ավելի քան 16 մլրդ դրամ։

Արդեն պարզ է, որ այս գումարի 70%-ը վճարվելու է ոչ թէ ՀՀ, այլ թշնամի պետության բյուջե։

Իշխանությունից կախված դավաճանները մեծ հարված են հասցրել ոչ միայն ՀՀ անվտանգությանը, այլև տնտեսությանը։

Հ.Գ. ՀԴՄ-ի կարևորության ու տնտեսական աճի մասին աղաղակող կառավարությու՛ն, խոշոր հարկատուին ինչի՞ եք նվեր տալիս թշնամուն. լավ ա՝ մոլիբդենայինն էլ չեք տվել կամ Աբովյան փողոցից մի հատված։