Ադրբեջանի ԱԳՆ-ն հրապարակել է իր հայտնի «սև ցուցակը»


19:54 , 2 օգոստոս, 2013

Ադրբեջանի ԱԳՆ-ն հրապարակել է իր հայտնի «սև ցուցակը»PanARMENIAN.Net -ը գրում է.

Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է իր հայտնի «սև ցուցակը», որում ընդգրկված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելած մարդիկ: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները ցուցակում 335 մարդու անուն է: Ցուցակում են Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի պատգամավոր Գլեդիս Բերեժիկլյանը, ՌԴ պետդումայի պատգամավոր Օլեգ Պոխոլկովը, ուկրաինական «Պրոֆիլ» ամսագրի թղթակից Վարվարա Ժլուտենկոն, «The Washington Post»-ի մոսկվայի թղթակից Ուիլ Էնգլունդը, ավստրիացի դիրիժոր էռնեստ Գյոցլը, օպերայի իսպանացի երգչուհի Մոնսերատ Կաբալյեն և ուրիշներ: