Գլխավոր շտաբի պետի տեղակալ, իբրև թե ազգային հերոսը ՀՀ-ի և թշնամու երկրի միջև նոր առաջացող սահմանը, փաստորեն, որոշում է Google Maps-ով


09:30 , 27 նոյեմբեր, 2020

Գլխավոր շտաբի պետի տեղակալ, իբրև թե ազգային հերոս, իբրև թե զինվորականը ՀՀ-ի և թշնամու երկրի միջև նոր առաջացող սահմանը, փաստորեն, որոշում է Google Maps-ով:

Եվ ստացվում է, որ Հայաստանի հողերի հարցը, բացի Իլհամ Ալիև-Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին եռադաշինքից, նաև ամենաիրական ձևով Սերգեյ Բրինի և Լարրի Փեյջի ընկերությունն է որոշում հեռավոր Սան Ֆրանցիսկոյի արվարձանից:

Սա առաջին դեպքն է մարդկության պատմության մեջ, երբ մի երկրի նոր` խայտառակ սահմանները հաստատվում են՝ ըստ Google մասնավոր ընկերության կամքի:

Եվ մենք այն առաջին ժողովուրդն ենք, որ հանդուրժում ենք սա, ու մեր պայքարը շարունակում մեկ այլ տեխնոլոգիական հսկայի` Ֆեյսբուքի հարթակում: