Երբ 2018-ին Փաշինյանին հարցրի, թե ինչ կլինի, եթե հեղափոխության ժամանակ հանկարծ մարդ զոհվի կամ վիրավորվի, պատասխանեց՝ ինձ ինչ-որ մեկի բեկորային վիրավորում ստանալը չի հետաքրքրում. Անի Սամսոնյան


02:47 , 27 նոյեմբեր, 2020

2018 թվական, մարտ ամիս, Լուսավոր Հայաստանի գրասենյակ: Հեղափոխության ճանապարհային քարտեզի քննարկում:

-Պարոն Փաշինյան, իսկ եթե հանկարծ մարդ զոհվի կամ վիրավորվի,- հարցրի ես ԵԼՔ խմբակցության ղեկավար Փաշինյանին:

-Ինձ չի հետաքրքրում ինչ-որ մեկի ասկոլչնիով վիրավորվելը,- պատասխանեց Նիկոլ Փաշինյանը:

Ես վախեցած լռեցի:

Այսքանը: Բարի գիշեր և համբերություն բոլորիս: