Ադրբեջանն անհետ կորածների ու գերեվարվածների հարցով կապիտուլյացիոն պահանջ է դրել. լուրջ վտանգ կա, որ չվերադարձնի այդ անձանց և դատի՝ որպես ռազմական հանցագործ


23:57 , 26 նոյեմբեր, 2020
Ի դեպ, ես չգիտեմ, թե վարչապետ կոչվածն ինչ է խաբել ու խաբելու անհետ կորածների ու գերեվարվածների ընտանիքներին, բայց իմ ունեցած տեղեկություններով՝ Ադրբեջանն այդ հարցով այնպիսի հերթական կապիտուլյացիոն պահանջ է դրել, որ հայկական կողմից ցանկացած լուծման տարբերակ նոր հարված է լինելու փաստացի քայքայվող պետականությանը։ Եվ ինչպես հասկացաք, լուրջ վտանգ կա, որ Ադրբեջանը չվերադարձնի այդ անձանց և դատի՝ որպես ռազմական հանցագործ