«Դիրքում մի ամսվա գնացած 6 երեխա է եղել, մի հոգի «աֆիցեռ» չի եղել հետները». անհետ կորած զինծառայողի հայր


23:39 , 26 նոյեմբեր, 2020

Aysor.am-ը գրում է․

Մեզնից ոչ մեկի երեխային դեռ չեն գտել, անհրաժեշտ բոլոր տեղեկատվությունները փոխանցել ենք համապատասխան մարմիններին, սակայն դարձյալ արդյունք չկա, ասաց կառավարության դիմաց հավածքված անհետ զինծառայողների հարազատներից մեկը:

«Ուղիղ 5 օր է՝ ասում եմ՝ իմ երեխայի հեռախոսը թուրք է վերցրել, ասել է՝ «էլ քո երեխեն չի, իմ երեխեն ա»: Ոչ մեկ հարցին լուծում չի տալիս: Ի՞նչ անեմ, ո՞ւր գնամ՝ ասեք: Էդ դիրքում մի ամսվա գնացած երեխեք են եղել՝ 6 հոգի, մի հոգի «աֆիցեռ» չի եղել հետները», - ասաց անհետ կորած զինծառայողի հայրը:

Ծնողներն անհանգստացած տեսանյութեր են ցույց տալիս, որտեղ հակառակորդն անմարդկային վերաբերմունք է դրսևորում հայ գերիների նկատմամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ